Հայաստան Քաղաքականություն 

Հաջորդը քայլը լինելու է Զինված ուժերից Եկեղեցու «վտարումը»․ Սարկիսով

analitik.am

Արդեն պարզ է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դուրս է մղվում հանրակրթական ծրագրից։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հաջորդը լինելու է՝ Զինված ուժերից Եկեղեցու «վտարումը»։

Իսկ ինչո՞ւ եմ այդպես մտածում. պատասխանը շատ պարզ է։ Նույն հիմնավորումները դրվելու են #ԶՈւ-ից դուրս բերման «օպերացիայի» տակ, չէ՞ որ #զինվոր|ն էլ ունի խղճի, կրոնի եւ այլնի իրավունք, ինչ դպրոցականը։

Մի երկու պատմություն հատուկ Ձեզ համար։

Գնացեք, գոնե մեկ անգամ տեսեք, թե ինչպես են միաձայն, գլուխները Երկնքին հառած, Աստուածի հետ խոսելով, աղօթք ասում մինչեւ ատամները զինված տղերքը, ովքեր վայրկյաններ անց պետք է բարձրանան մարտական հերթապահության։ Դրանից փառահեղ տեսարան երբեւէ չեմ տեսել ու չեմ տեսնի։ Աղոթք ասողը ասում է, հավատացողը հավատում է, չհավատացողը չի հավատում։ (Բայց մի բան ասեմ՝ մեր մեջ։ Հակառակորդի նշանառման տակ կանգնողը միշտ հավատում է Տիրոջ գոյությանը, գերբնական ուժին):

2016 թվականի ապրիլի 7-ն էր, թեժ օրերի, կարծես թե, վերջը։

Հերթական գործողությունների իրականացման ժամանակ զինվորներից մեկին ասեցի, որ մեզ զինամթերք բերի, ինչպես նաեւ կազմակերպի հերթական մատակարարվածի պահեստավորումը մինչեւ գանք ու բաշխենք անձնակազմին։ Մեզ զինամթերք բերելիս խոցում են Զինվորին (անունը հատուկ չեմ նշում), փառք Տիրոջը մահացու չէր, սակայն անհրաժեշտ էր առաջին բուժօգնություն, այլապես հետեւանքներն անդառնալի կլինեին։ Մայրս ինձ սովորեցրել էր առաջին բուժօգնություն ցուցաբերել՝ ցանակացած իրավիճակում։ Մեր ֆելդշերը զբաղված էր, եւ ես անցա գործի՝ հազիվ զսպելով արցունքներս, հուզմունքս։ Ինձ օգնում էր գումարտակի Հրամանատարի հրետանու գծով օգնականը՝ կապիտան Սողոմոնյանը։ Բուժօգնություն ցուցաբերելիս նաեւ բարձր աղօթում էի, Աստուծ կանչում։ Ամեն անգամ տանից ծանրոց գալուց պարտադիր տատիս աղօթած բուլավկան էլ էր գալիս, որպեսզի մարտական հերթապահության ընթացքում հետս լինի, պաշտպանի։ Տատի սիրտ է, կարելի է։ Նշյալ բուլավկեն հանեցի վրայիցս, հերթական աղօթքի ուղեկցությամբ ամրացրի մարտական ընկերոջս շորին, վզիս խաչը կախեցի նրա վզից՝ ու հրետանու կրակի տակ ուղարկեցինք բուժկետ։

Հրազենային վիրավորումը խիստ ծանր էր, անհասկանալի էր թե ինչ էր լինելու հետո։ Բուժօգնություն ցուցաբերելիս ընկերես գրեթե գիտակցություն չուներ, սակայն Աստուած մեծ է։ Ամեն բան բարի ավարտ ունեցավ։ Ու երբ դեպքերից մի քանի տարի անց զրուցեցի ընկերոջս հետ, բանից պարզվում է, որ գիտակցության գրեթե բացակայության ընթացքում ինքն այս ողջ րիտուալը ֆիկսել էր, մտահապել էր։ Ապշած է։

Ասածս ինչ է, հո անիմաստ չեմ կիսվում կյանքիս ամենանուրբ ու խիստ անձնական դեպքով։ Բախտներդ չփորձի որոշեք կամ փորձեր անենք, որ Եկեղեցին այլեւս պետք է բանակից դուրս բերել։ Ինչ անում եք Աստուած Ձեզ հետ, բայց Եկեղեցուն հանգիստ թողեք։ Եկեղեցու ֆունկցիան այլ է, նա այլ միսիա ունի։

Հետեւե՛ք Ձեզ, մեզ, Սահմանադրությանը եւ եղե՛ք առողջ։

P.S. Լուսանկարը՝ «Հայ զինվոր»-ից։

Հրանտ Սարկիսով

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից, իրավաբան

На изображении может находиться: 1 человек, на улице

Նույն շարքից