Բարի օր Քաղաքականություն 

Եղեգնուտ համայնքում այս պահին լարված իրավիճակ է. Բնակիչները բահերով դուրս են եկել փողոց և բողոքի ակցիա են իրականացնում

analitik.am

 

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում այս պահին լարված իրավիճակ է։ Շուրջ 200 բնակիչ բահերով դուրս են եկել փողոց և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են, որ նախկին համայնքապետը չվերականգնվի իր պաշտոնում։

Analitik.am-ի հետ զրույցում Եղեգնուտի համայնքապետ Ռազմիկ Մկրտչյանն ասաց, որ նախկին համայնքապետի օրոք գյուղն անհաշտ է եղել, իսկ գյուղապետն իր ազգականներով և բարեկամներով ճնշել ու նսեմացրել է բնակիչներին. «Ես բնակիչներին ասում եմ, որ այս պայմաններում հավաք իրականացնելն արգելված է, բայց նրանք չեն լսում:

Երկու տարի ես եմ եղել համայնքի ղեկավար: Այդ տարիների ընթացքում գյուղը խաղաղ պայմաններում է եղել: Իմ ժամանակ «իմ ու քո» չկար, սև ու սպիտակ չկար, մարդիկ համերաշխ ու խաղաղ ապրում էին: Դա է պատճառը, որ այսօր բնակիչներն ընդվզել են»:

Համայնքապետի խոսքերով, գյուղի բնակիչները պատրաստ են թողնել իրենց բերքն ու դաշտերը և պայքարել, որպեսզի նախկին համայնքապետը չվերադառնա և իրենց խաղաղությանը չխանգարի. «Հեղափոխությունից հետո բնակիչները խաղաղություն և հանգստություն են ձեռք բերել: Նորից սկսվեց նույն պատմությունը և, դա հիշելով, մարդիկ չեն ցանկանում, որ նախկինը նորից վերադառնա համայնքապետի պաշտոնին»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից