Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի արտգործնախարարը դժգոհում է Եվրամիությունից

 

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «քաղաքական» է որակել Եվրամիության այն որոշումը, ըստ որի՝ Թուրքիայի քաղաքացիների մուտքը ԵՄ շարունակում է արգելված մնալ։

Չավուշօղլուն պնդել է, որ ԵՄ-ն անարդար է վարվում Թուրքիայի նկատմամբ․ «Որոշ երկրների համար սահմանները բացվել են՝ չնայած այնտեղ կորոնավիճակագրությունը բոլորովին էլ լավ չէ։ Բայց քանի որ այդ երկրների հետ քաղաքական հարաբերությունները լավ են, նրանց շնորհ են արել, ինչը սխալ քայլ է», - հայտարարել է թուրք նախարարը։

Օրերս Եվրամիությունը հրապարակել էր ԵՄ անդամ երկրների համար խորհրդատվական նշանակություն ունեցող մի որոշում, որով առաջարկվում էր Շենգենյան գոտուց դուրս գտնվող որոշ երկրների համար վերաբացել սահմանները։ Հուլիսի 1-ից կիրառվող այդ որոշմամբ առաջին հերթին նախատեսվում է թույլատրել Ալժիրի, Ավստրալիայի, Կանադայի, Վրաստանի, Ճապոնիայի, Չեռնոգորիայի, Մարոկկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի Սերբիայի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, Թունիսի ու Ուրուգվայի քաղաքացիների մուտքը։

Մինչդեռ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Բրազիլիայի ու Հնդկաստանի համար կորոնավիրուսի պատճառով նախկինում սահմանված սահմանափակումները շարունակում են ակտուալ մնալ, քանի որ այդ երկրներում համաճարակային իրավիճակը շարունակում է սրված մնալ։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից