Հասարակություն 

300 000֊500 000 դրամ տուգանք. Վարորդները նոր գլխացավանք ունեն

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ես ոնց հասկացա` իշխանությունը շարունակում է սրընթաց կտրվել իրականությունից և, գտնվելով ինքնահավանության «դոզայի» տակ, իրականացնում է «թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական» տոտալ ֆինանսական ճնշումը «հպարտ քաղաքացիների» հանդեպ։

Համատարած դիմակատուգանքները, բանկային տեռորը, արկային բեռը, գույքահարկի ավելացումը քիչ՞էր ... նոր տուգանքներ են բերում մարդկանց գլխին։

Ա՜խր, ինչպե՞ս կամ ո՞նց բացատրել, երբ այս ծանրագույն իրավիճակում մարդկանց ֆինանսական բեռը թեթևացնելու փոխարեն, կրկին «տուգանքների մուրճով» մշրում են մարդկանց։

Խոսքը նախատեսվող նոր տուգանքի մասին է, որը պետք է կիրառվի այն մեքենաների սեփականատերերի հանդեպ, որոնք չեն ունենա «կատալիզատոր»։ Մի հարց. դուք պատկերացնո՞ւմ եք հետևանքներն այս օրինագծի։ Իմիջիայլոց, խոսքը գնում է 300000֊500000 դրամ տուգանքի մասին։

Արդեն այս ամենը, պարզապես, անտանելի է դառնում»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից