Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ. Արսեն Թորոսյան

 

Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ: Երեկ նաև վարչապետը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ կերկարի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բայց մենք նաև մտածում ենք արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին»,-ասաց նախարարը, ում խոսքերով դա թույլ կտա արտակարգ դրությունից դուրս պարտադրել քաղաքացիներին պահպանել կանոնները՝ դիմակ կրել սոցիալական հեռավորություն և այլն:

«Մենք էլ ենք հասկանում, որ հավերժ արտակարգ դրություն չի կարող լինել, սակայն արտակարգ դրությունով պայմանավորված կանոնների պահպանումը պետք է մնա ուղիղ այնքան, որքան առկա է այս մարտահրավերը»,-հավելեց նա՝ նշելով, որ հակառակ դեպքում կլինի պայթյունաձև տարածում՝ դրանից բխող ծանր ու աղետալի հետևանքներով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից