Հասարակություն Պատահարներ 

Բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը հուլիսի 7-ին, ժամը 16:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն զեկուցել է, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում նկատել է ՃՏՊ, կա տուժած։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Մ․) և մոտոցիկլետը (վարորդ՝ Վարդան Գ․)։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները մոտոցիկլետի ուղևոր Արմինե Գ․-ին (ծնված 2003 թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Նույն շարքից