Իրավական 

Ցուցմունքներ ոչ ոք չի տալիս. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ևս 1 անձի կալանավորեցին 2017-ի ընտրակաշառքի գործով՝ «Ծառուկյան դաշինք» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին։ Ավելի վաղ կալանավորվել էր Աբրահամ Մանուկյանը։

Այս անձանց «վերցնում» են մի հույսով, որ նրանք ցուցմունքներ տան ԲՀԿ-ի լիդերների և, մասնավորապես, Ծառուկյանի դեմ։ Սակայն, մեր տեղեկություններով, ցուցմունքներ ոչ ոք չի տալիս, մեղադրանքը կառուցված է Վազգեն Պողոսյանի 3 ցուցմունքից մեկի վրա, որից հետո նա հրաժարվել է։

Ըստ ամենայնի, կալանավորվածներին առաջիկայում բաց կթողնեն։ Ասում են՝ Աբրահամ Մանուկյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը կբավարարվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից