Քաղաքականություն 

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակից կարծես թե օգտվում են շատերը

«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակից կարծես թե օգտվում են շատերը: Բազմիցս գրել ենք այն մասին, որ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն առիթը բաց չի թողնում յուղոտ պատառներից օգտվելու համար:

Բանն այն է, որ տևական ժամանակ է, ինչ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ»  կարի արտադրամասում աշխատակիցները, իրենց դիմումի համաձայն, ազատվել են աշխատանքից, սակայն շարունակում են իրենց աշխատանքը: Աշխատակիցներից մեկի խոսքով, դեռ երկու ամիս առաջ ղեկավարությունն իրենց տեղեկացրել է, որ իբրև թե ռուսաստանյան խոշոր գործընկերները հրաժարվել են համագործակցել իրենց հետ, և աշխատակիցներն իբրև թե հունիսի 5-ից այլևս պետք է չաշխատեին, քանի որ չկան նոր պատվերներ:

Մեր աղբյուրի խոսքով, այդ ամենն ուղղակի միֆ է: «Ալեքս տեքստիլ» կարի արտադրամասը ոչ միայն աշխատում է իր բնականոն հունով, այլև պատվերներն այնքան շատ են, որ աշխատակիցներն աշխատում են արտաժամ: Սակայն թե ինչու է Սամվել Ալեքսանյանն ընտրել այս քաղաքականությունը և ինչու ենթադրաբար հարկեր չի վճարում, հավանաբար գործող իշխանությանն այնքան էլ հետաքրքիր չէ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից