Տեսանյութեր Քաղաքականություն 

Դա արդարացված է. Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին 580 միլիոնի պարգևավճար տալու մասին

analitik.am

 

14 ամսվա ընթացքում 132 պատգամավորի պարգևավճարի տեսքով տրվել է 550 միլիոն դրամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը նշեց, որ խոսքերը վերաբերում է ամսական 240 հազար դրամին. «Կարող ենք դա համարել հարկի, կամ՝ ոչ: Այստեղ քաղաքական դիրքորոշման հարց է: Մենք չենք թաքցրել մեր համոզմունքը և չենք վախեցել խոստովանել, որ սա արդարացված քայլ է: Ես մաթեմատիկական հաշվարկ արեցի, որպեսզի ցրենք այն թյուր կարծիքը, որ մեծ միլիոնների մասին է խոսքը»:

Կոնկրետ իր պարգևավճարի մասով Միրզոյանն ասաց, որ այն կազմում է աշխատավարձի 30 տոկոսը:

Նույն շարքից