Հասարակություն 

Կհիմնանորոգվի Սեմյոնովկա համայնքի մշակույթի տան շենքի տանիքը

analitik.am

 

Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 12 միլիոն դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 6 միլիոն 600 հազար դրամը՝ Սեմյոնովկայի համայնքապետարանը:

Սեմյոնովկա համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթը կհայտարարվի առաջիկայում:

«Շենքում տեղակայված են համայնքի բուժկետը, գրադարանը, միջոցառումների սենյակը եւ համայնքապետարանը:

Տանիքը անբարեկարգ է, որը եւ պատճառ է դառնում շենքի քայքայման:

Այն հիմնանորոգվելու է ամբողջությամբ՝ շուրջ 616 քառակուսի մետր մակերեսով:

Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում, որով եւ մեր համայնքի համար շատ կարեւոր խնդիր լուծված կլինի»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

 

Նույն շարքից