Միջազգային Քաղաքականություն 

TikTok-ը կարող է արգելվել ԱՄՆ-ում․ Թրամփը հաստատել է

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնը քննարկում է երկրում չինական TikTok հավելվածն արգելելու հարցը, փոխանցում է Bloomberg-ը:

«Այո, մենք դա քննարկում ենք»,-ասել է Թրամփը։

Մեկնաբանելով Պոմպեոյի խոսքերը՝ նախագահը նշել է․ «Սա մեծ բիզնես է: Տեսեք, թե ինչ է պատահել Չինաստանի և այս վիրուսի հետ, և թե ինչ են նրանք արել այս երկրի հետ և ամբողջ աշխարհին»,-ասել է նախագահը:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ երկրում TikTok-ի արգելքը մի քանի տարբերակներից մեկն է, որը նա համարում է որպես պատասխան կորոնավիրուսային իրավիճակին:

 

Նույն շարքից