Քաղաքականություն 

Իմքայլական պատգամավորը «խանդո՞ւմ» է փոխնախարարին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովը հուլիսի 8-ին առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը: Ըստ օրինագծի՝ ընդերքօգտագործման թույլտվություն կտրվի այն արդյունահանողին, որը կներկայացնի պաշարների ուսումնասիրության թարմ տվյալներ: Բացի այդ, նոր փոփոխության համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը կտրվի ոչ թե 50 տարով, ինչպես գործող օրենքով է, այլ 25 տարով: Եվ, ահա, երեկ՝ հուլիսի 9-ին, պետք է տեղի ունենար օրենքի երկրորդ ընթերցումը, սակայն երեկ՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որոշում կայացվեց հետաձգել հարցի քննարկումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով մասնագետների մտահոգությունները:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում շան գլուխն այլ տեղ է թաղված, և պատճառներից մեկը նաև նախագծի հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի միջև անհամաձայնությունն է եղել:

Մեր տեղեկություններով՝ պատգամավորը դժգոհել է, որ այս օրենքի մշակման և ներկայացման ժամանակ հենց նա չի եղել գլխավոր դերում, և ավելին՝ նրա առաջարկներն անգամ չեն ընդունվել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ի դեպ, Գալստյանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ընկերուհին է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից