Հասարակություն 

Այցելեցինք Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի ընտանիքին. Էդմոն Մարուքյան

analitik.am

Այցելեցինք Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի ընտանիքին:

Հուլիսի 8-ին առավոտյան ժամը 10։00-ից հետո Նարեկը գնացել է անասունների հետևից և չի վերադարձել: Տարածքի գյուղերի անասուններին պահում են ադրբեջանական դիրքերին մերձակա արոտավայրերում: Փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքներ: Ընտանիքի հետ զրույցի ընթացքում փորձեցինք պարզել մանրամասն տեղեկություններ անհետանալու և դրա հնարավոր վարկածների մասին:

Պետությունն ամեն ջանք պետք է ներդնի նախ այս դեպքը արագ բացահայտելու և քաղաքացուն իր ընտանիքին վերադարձնելու համար, իսկ առհասարակ' սահմանամերձ համայնքներում իրազեկման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նույնպես տեղեկացված է, և հուսով ենք շուտով դրական տեղեկություններ կստանանք Նարեկ Սարդարյանի մասին:

Էդմոն Մարուքյան

Նույն շարքից