Քաղաքականություն 

Քայլող երեսփոխան Արփիի տկարամտությունը․ Քաղաքագետ

analitik.am

 

Քայլող երեսփոխան Արփիի տկարամտությունը

Լրատվությանը ծանոթանալիս աչքիս ընկավ ԱԺ քայլող պատգամավորուհի Արփի Դավոյանի արձագանքն ի պատասխան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ով իր մտահոգությունն էր հայտնել, որ առաջիկայում մենք ունենալու ենք 200-300 հազար նոր գործազուրկ, որ փակվում են տասնյակ հազարավոր բիզնեսներ, որ սնանկանում են բիզնեսի ամբողջական ուղղություններ...

Սույն քայլիստ մտքի տիտան պատուհասուհին, բացահայտ ցույց տալով իր անմակարդակությունը, հայտարարել է. «Ես կցանկանայի, որ այն, ինչ գրված է այդ հայտարարության մեջ, նա բառացի ասեր։ Այդ տեքստերը նրա անունից գրում են ու տարածում։ Բացի այդ, Գագիկ Ծառուկյանը թող ժամանակին իր մտահոգությունները հայտներ, երբ դղյակներ էր կառուցում»...

Այս թեմային բացարձակ չէի անդրադառնա, եթե սույն պատգամավորուհի կոչեցյալը չանցներ բարեվարքության բոլոր կանոնները...

Նախ, լավ կլինի՝ լոգոպեդի կարիք ունեցող սույն ԹԼՈՇԸ հասկանա, որ խոսում է իր ծնողից մեծ գործընկերոջ մասին... Իր անգրագիտությամբ աչքի ընկնող սույն երեսփոխանուհին լավ կլինի, ինչ-որ բան արտաբերելուց առաջ, ապացույցներ ներկայացնի իր ասածների մասով... Այլ կերպ՝ տարրական զրպարտող է...

Ինչ վերաբերում է դղյակ կառուցելուն... Իբր ի՞նչ է ասել... Նույնիսկ իր պես անգրագետ քայլիստ գործընկերներն ու գործընկերուհիները չեն կարողանա մեկնաբանել Արփի կոչեցյալի մտքի գոհարները... Ասենք` դղյակ է կառուցել...

Ի՞նչ կապ ունի դա այժմյան ճգնաժամի և դրա հետևանքների հետ... Կամ եթե երեսփոխանուհին այդքան հակադղյակային է տրամադրված, ապա ինչու՞ չի անդրադառնում այն դղյակասեր օլիգարխներին, որոնք, ըստ բազմաթիվ ԶԼՄ-ների, հովանավորում են Նիկոլին և նրա հարազատ քաղաքական ուժին...

Հ.Գ. Զավեշտն այն է, որ Ծառուկյանի մտավոր կարողությունները և կարդալու ունակությունը մեկնաբանում է անգրագետ թլոշի մեկը..

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից