Կորոնավիրուս Հասարակություն 

Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2397-ով

analitik.am

 

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 255 հազարը, բուժվել է ավելի 217 հազար մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարիին:

Նա նշել է, որ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 2397 նոր դեպք, մահացել է 188 մարդ:

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 255,117, մահացել է 12,635 մարդ, բուժվել է 217,666-ը:

 

Նույն շարքից