Կորոնավիրուս Հասարակություն 

Հուլիսի 10-ից Արցախ մուտք գործելու համար քաղաքացիներից իրականացվում է նմուշառում ՊՇՌ հետազոտության նպատակով

analitik.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 10-ից, կորոնավիրուսի (COVID-19) ներթափանցումը կանխարգելող հակամաճարակային միջոցառումների շրջանակներում, հանրապետություն մուտք գործելու համար Արցախի Հանրապետության քաղաքացիներից իրականացվում է նմուշառում ՊՇՌ հետազոտության նպատակով:

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Երեկ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները գործուղվել են Արցախի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջանների «Նոր Խարխափուտ» և «Աղավնո» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր, որտեղ բուժանձնակազմին մեթոդական օգնություն են ցուցաբերել:

Տեղեկացնենք, որ անցակետերում լաբորատոր հետազոտության համար մասնագետի կողմից քթըմպանից ու բերանի խոռոչից վերցված քսուքը ուղարկվում է ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ` ՊՇՌ (Պոլիմերզային շղթային ռեակցիա) մեթոդով հետազոտությունը իրականացնելու համար:

Նույն շարքից