Առողջապահություն Կորոնավիրուս Քաղաքականություն 

COVID-19-ի պատվաստանյութը նախ պետք է անվճարունակ երկրներին հատկացնել․ Բիլ Գեյթս

analitik.am

Ձեռնարկատեր Բիլ Գեյթսը հայտնել է, որ երբ կորոնավիրուսային պատվաստանյութերը պատրաստ լինեն են բաշխման, ապա դրանք պետք է ուղարկվեն այն երկրները, որտեղ ամենաշատն են անհրաժեշտ, և ոչ թե նրանց, ովքեր առավել վճարունակ են:
Անխոհեմ բաշխումը կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների, Գեյթսի խոսքերը մեջբերում է The Hill պարբերականը, փոխանցում է Lenta.ru-ն:

«Եթե մենք պարզապես դեղամիջոցներն ու պատվաստանյութերը հանձնենք նրանց, ովքեր դրա համար ամենաշատը կվճարեն և ոչ թե նրանց, ում ամենաշատն են անհրաժեշտ, ապա մենք ականատես կլինենք ավելի երկարատև, անարդար և մահացու համաճարակի», - ասել է Microsoft- ի հիմնադիրը շաբաթ օրը՝ հուլիսի 11-ին, ՁԻԱՀ-ի միջազգային հասարակության կողմից կազմակերպված COVID-19 վիրտուալ գիտաժողովի ընթացքում:

Գեյթսը ավելացրել է, որ նման նախաձեռնությամբ պետք է հանդես գան առաջնորդները, որոնք որոշումներ կընդունեն «արդարության հիման վրա», և ոչ միայն «շուկայական գործոնների» ազդեցությամբ:
Մինչ օրս պատվաստումները փորձարկվում են բազմաթիվ երկրներում: Պետական բյուջեներից միլիարդավոր դոլարներ են հատկացվում հետազոտություններին և արտադրությանը ՝ COVID-19- ի բուժման որոնումը արագացնելու համար:

Նույն շարքից