Հասարակություն Տեսանյութեր 

Ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում «Տոյոտա»-ի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողներին, դիմել է փախուստի

analitik.am

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության «ֆեյսբուքյան» ուղիղ եթերի ընթացքում, ՃՈ Սևանի անշարժ պահակետում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողների օրինական պահանջներին դիմեց փախուստի: Ճանապարհային ոստիկանները, համագործակցելով Գավառի բաժնի ծառայողների հետ, հետապնդեցին ու կարգազանց վարոդին Սևան-Գավառ ճանապարհին բռնեցին և բերման ենթարկեցին բաժին:

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Նույն շարքից