Հասարակություն 

Ինչ պետք է անել հիմա տեղեկատվության հետ աշխատանքում. երկու պարզ կանոն

analitik.am

Հարգելի ընկերներ,

Տավուշում լարումը այսօր շեշտակի աճել է։ Արդեն զոհեր ունենք։

Վիճակը թելադրում է բարձր պատասխանատվություն՝ տեղեկատվության հետ աշխատանքում։ Առաջարկում եմ որդեգրել հետևյալ պարզ կանոնները՝

1) Առաջնագծի վերաբերյալ չտարածե՛լ անվստահելի աղբյուրներից բխող կամ չստուգված տեղեկատվություն։

2) Արտաքին լսարանին ուղղված հարթակներում (հատկապես՝ Twitter) ակտիվորեն տարածե՛լ հայկական կողմի պաշտոնական տեղեկատվությունը։

Շնորհակալություն։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից