Տնտեսություն 

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է 107.2 տոկոսի

analitik.am

Հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա կտրվածքով հասել է 107.2 տոկոսի: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ սա ամենաբարձր մակարդակն է անցած ամիսների ընթացքում: Դատելով պաշտոնական տվյալներից՝ հուլիսին նկատելի առաջընթաց է գրանցվել հանրապետության գյուղատնտեսությունում եւ արդյունաբերությունում:

Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը տարվա կտրվածքով աճել է 9.8 տոկոսով: Նկատելիորեն աճել է նաեւ գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը՝ 7.2 տոկոսով: Նշենք, որ հունիսին տվյալ ցուցանիշում տարվա կտրվածքով 8.8 տոկոս անկում էր գրանցվել:

Սա հիմնականում կապված է հունիսին սպասվող վաղահաս մրգերի կորստի հետ (ապրիլի սկզբի ցրտահարությունների պատճառով): Մասնավորապես, կրճատվեց ծիրանի բերքը, ինչն իր հերթին բացասաբար անդրադարձավ արտահանման վրա, միաժամանակ հանգեցրեց մանրածախ գնի կտրուկ աճի:

Շինարարության բնագավառում 0.6 տոկոս աճ էր գրանցվել: Անցյալ տարվա հուլիսին անկումը 8.1 տոկոս էր կազմում: Այդ կերպ, հուլիսին շինարարության ծավալը երկու տարում կրճատվեց 7.5 տոկոսվ: Այս բնագավառում ակտիվացել են «կազմակերպությունները», որոնց գործունեությունը խոչընդոտում է ոլորտի տեսանելի անկմանը:

Հուլիսին արտահանումն ու ներմուծումը նշանավորվեցին երկնիշ աճով: Սակայն արտաքին առեւտրաշրջանառությունը վատթարացավ: Հիշեցնենք, որ վերջին տարիներին աճի տեմպերով արտահանումը գրեթե միշտ առաջ է ներկրումից: Ընթացիկ տարում միտումը չի պահպանվել: Ներկրումը հուլիսին 4.3 տոկոսով առաջ է եղել արտահանումից:

Արդյունքում՝ բացասական մնացորդը հուլիսին տարվա կտրվածքով 236 մլն-ից աճեց մինչեւ 284 մլն դոլարի: Այդ ընթացքում ամերիկյան դոլարը Հայաստանում փոքր-ինչ՝ 0.8 տոկոսով թուլացավ: Թեեւ, ըստ էության, վերոհիշյալ տեղաշարժերը հաշվի առնելով՝ իրավիճակը կարող էր ճիշտ հակառակը լինել: Նշենք, որ մասնավոր դրամական փոխանցումների ճնշումն արժույթի շուկայի վրա այդքան էլ նշանակալի չէր:

Այսպես, հունվարի-հունիսի արդյունքների հիման վրա՝ Հայաստանի ֆիզիկական անձանց բանկային փոխանցումների թիվն աճել է 4.7 տոկոսով կամ շուրջ 34.9 մլն դոլարով: Հաշվի առնենք, որ այժմ Ռուսաստանում աշխատանքային միգրանտները կարող են գումար փոխանցել ոչ միայն ամերիկյան դոլարով, այլեւ ռուսական ռուբլով: Սա հաշվի առնելով՝ դոլարային փոխանցումների թիվը կրճատվել է:

Նույն շարքից