Հասարակություն 

«Խաղաղությու՞ն ես ուզում, պատրաստվի՛ր պատերազմի». Ռուբեն Մելիքյան

Տարիներ ի վեր՝ ես հանրային կյանքն ընկալում եմ որպես գաղափարների հավերժական բախում ու կռիվ։ Մենք միշտ տեսնում ենք մարդկանց - նրա՛նք են տեսանելի դերակատարները, բայց հազվադեպ ենք կարողանում մտովի «անջատել» մարդկանց ու տեսնել «չոր» գաղափարները։

Տարիներ ի վեր՝ մեր հանրային կյանքի կարևորագույն գաղափարական բախումը, պայմանական ասած, «պատերազմի պատրաստվողների» և «խաղաղության պատրաստվողների» միջև էր (անվանենք լատիներեն՝ para bellum-ներ և para pacem-ներ): Եվ տարիներ ի վեր «պացեմությունը» շատ մոդայիկ էր - այդ գաղափարախոսությանը հաջողվել էր իրեն ասոցացնել առաջադիմության, իրավականության, բարեկեցության հետ։

Իսկ այսօ՞ր։ Այսօր «պացեմությունը» այն աստիճան խայտառակված գաղափար է, որ թերևս արդեն վտանգավոր էլ չէ։ Այն պարտվել է հենց գաղափարակա՛ն տիրույթում - այլևս ո՛չ առաջադիմության հետ է ասոցացվում, ո՛չ իրավականության և ո՛չ էլ բարեկեցության։

«Պացեմությունը» այն աստիճան խայտառակված գաղափար է, որ այդ խայտառակությունը մեխանիկորեն տարածվում է «պացեմության» հիմնական հովանավորի՝ Եվրոպայի վրա, որը ՄԵԶ «խաղաղության էր պատրաստում», իսկ ազերիներին՝ ոչ։

«Պացեմությունը» այն աստիճան խայտառակված գաղափար է, որ դրա նախկին մոլի տարածողներից շատերը հիմա կա՛մ հակառակ դիրքերից են հանդես գալիս, կա՛մ պարզապես լռում են։

«Խաղաղությու՞ն ես ուզում։ Պատրաստվի՛ր պատերազմի»։

Ռուբեն Մելիքյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից