Հասարակություն Տեսանյութեր 

Վատառողջ պատգամավորները կկարողանան քվեարկել առանց Ազգային ժողովի նիստին մասնակցելու

analitik.am

 

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ կանոնակարգ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը:

Այսօրվա գործող կարգով, պատգամավորները կարող են գրավոր քվեարկել, եթե ԱԺ-ի կողմից գործուղման մեջ են գտնվում: Իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի զեկուցած նախագծով առաջարկվում է այնպես անել, որ պատգամավորները, ովքեր առողջական խնդիրների պատճառով չեն մասնակցում ԱԺ նիստին, կարողանան գրավոր քվեարկել:

Պատգամավորը պետք է ունենա փաստաթուղթ, որով կապացուցի, որ չի կարող առողջական խնդիրների պատճառով մասնակցել նիստին:

Ի դեպ, սա վերաբերում է ոչ միայն այն պատգամավորներին, որոնք խնդիրներ կունենան կորոնավիրուսի հետ, այլ նաև նրանց, ովքեր կունենան այլ հիվանդություններ:

Նույն շարքից