Գլխավոր Քաղաքականություն 

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները դիմել են Վալենտինա Մատվիենկոյին

analitik.am

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է տարաձայնությունները հարթել բանակցությունների միջոցով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԴԽ խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ հավելելով, որ խորհրդարանական գծով կոնկրետ ջանքեր են գործադրվում:

«Ինձ՝ որպես ԱՊՀ միջխորհրդանական վեհաժողովի նախագահի, դիմել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները»,-ասել է նա:

Մատվիենկոյի խոսքերով, Ռուսաստանում անհանգստացած են ստեղծված իրավիճակով, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը բարեկամական ու գործընկեր երկրներ են. «Հիմա գլխավորը մեղավորներին փնտրելը չէ, գլխավորը բոլոր մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելն է»:

Սենատորը վստահեցրել է, որ դիվանագիտական գծով գործադրվում են բոլոր ջանքերը էսկալացիան թույլ չտալու համար: Ռուսաստանն աշխատում է նաև որպես Մինսկի խմբի անդամ:

Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ պետք է լինեն բանակցություններ, որոնց ընթացքում անհրաժեշտ է գտնել որոշումներ, որոնք ընդունելի կլինեն կողմերի համար:

Նույն շարքից