Կորոնավիրուս Հասարակություն 

Ռոհանին վստահություն է հայտնել, որ Իրանը կկարողանա հաղթահարել համաճարակը

analitik.am

 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Իրանի իշխանություններն այսպիսով առաջին անգամ ընդունել են վիրուսի տարածման նոր փուլը, որը, ինչպես նշել է Ռոհանին, սկսվել է մայիսին:

Պետության ղեկավարը նշել է՝ եթե առաջին ալիքն ազդեց երկրի հյուսիսի և կենտրոնի վրա, ապա երկրորդ ալիքն ավելի ուժեղ կհարվածի հարավին: Միևնույն ժամանակ, Ռոհանին վստահություն է հայտնել, որ Իրանը կկարողանա հաղթահարել համաճարակը:

 

Նույն շարքից