Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր՝ առաջիկա պաշտոնավարման ընթացքում հաջողությամբ կիրականանան բոլոր այն նախաձեռնված ծրագրերը, որոնք միտված են Լեհաստանի բարգավաճմանը, լեհ ժողովրդի բարեկեցության և Լեհաստանի միջազգային վարկի ամրապնդմանը։

Հայաստանը մեծապես կարևորում է պատմական բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-լեհական համագործակցության շարունակական զարգացումը` երկուստեք հետաքրքություն ներկայացնող բոլոր բնագավառներում և բազմակողմ հարթակներում»:

 

Նույն շարքից