Հասարակություն 

Իսրայելի ռազմաօդային ուժերի F-35-ի օդաչուն պատժվել է

analitik.am

 

Իսրայելական ռազմաօդային ուժերի F-35-ի օդաչուին հեռացրել են անձնակազմից, երբ նա վախեցրել է հյուսիսային Խայֆայի և Իզրեելի բնակիչներին՝ չափազանց աղմկոտ թռչելուց հետո: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:

Հունիսի 14-ին, ուշ երեկոյան բնակիչները լսել են ինքնաթիռի ուժեղ ձայնը և վախեցել են՝ մտածելով, թե իրենց վրա հարձակվել են: Աղմուկը խուճապ է առաջացրել նաև համացանցում, որտեղ իսրայելական ռադիոյի հաղորդավարը գրել է․ «Այս ի՞նչ պայթյունի ձայն էր, որը հենց նոր հնչեց Խայֆայի և Իզրեելի հովտում»։

Չորեքշաբթի առավոտյան՝ հուլիսի 15-ին, Իսրայելի պաշտպանական ուժերն իրենց վրա են վերցրել աղմուկի պատասխանատվությունը: Նշվել է, որ աղմուկը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ զորավարժության ընթացքում օդաչուն թռչել է ավելի արագ, քան թույլատրված է: Բանակը հայտնել է նաև, որ մեղավոր օդաչուին հեռացրել են անձնակազմից:

 

Նույն շարքից