Գիտնականները խոսել են մոծակի կծելու միջոցով կորոնավիրուսով վարակվելու հավանականության մասին: «Nature» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մոծակները մարդու վարակման աղբյուր չեն կարող լինել: Այս մասին հայտնում է Լենտան։
Փորձագետները շեշտել են, որ COVID-19-ը չի կարող «վերարտադրվել մոծակների մեջ»: Այս առումով, դրանցից կորոնավիրուսի փոխանցումը մարդկանց անհնար է, նույնիսկ եթե մոծակը նախկինում կծել է վարակակրի:
Ավելի վաղ, նման կարծիք են արտահայտել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ): ԱՀԿ-ում կասկածում են, որ նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել մոծակների միջոցով: