Հայաստան Քաղաքականություն 

Մեծ է հավանականությունը, որ եկող շաբաթ Աշոտ Խաչատրյանը Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին հետ կանչի. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ առավոտյան ստորագրեց Սահմանադրական դատարանի մասին և կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով դադարեցվեցին ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանն էլ զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից, սակայն երեկ երեկոյան դեռ ՍԴ կայքում Թովմասյանը շարունակում էր մնալ նախագահ, իսկ երեքը՝ ՍԴ անդամներ։

ՍԴ-ի մասին օրենքի համաձայն, պաշտոնանկ արված նախագահին փոխարինում է փոխնախագահը, իսկ եթե վերջինս արձակուրդում է՝ ամենատարեց դատավորը։ ՍԴ փոխնախագահն Ալվինա Գյուլումյանն էր, ուրեմն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա ավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը։

ՍԴ-ից պաշտոնապես հայտնեցին, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արևիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով արձակուրդ են գնացել, օրենքը թույլ է տալիս նախորդ տարվա «չօգտագործած» արձակուրդն էլ գումարել։ Սակայն ՍԴ աշխատակարգի համաձայն՝ դատարանի նախագահը, ելնելով ՍԴ բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է արձակուրդն ամբողջությամբ կամ մասամբ «տարաժամկետել» կամ ՍԴ դատավորին արձակուրդից հետ կանչել՝ պայմանով, որ «տարաժամկետելը չպետք է խաթարի տվյալ օրացուցային տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունքի իրականացումը», և հետո այն պետք է վերականգնվի։

Հաշվի առնելով, որ ՍԴ-ում առանց քննության են մնացել մի շարք վարկային համաձայնագրեր, ապա մեծ է հավանականությունը, որ եկող շաբաթ Աշոտ Խաչատրյանը 2 դատավորներին հետ կանչի։ Իսկ նրանք կարծես թե չեն կարող չենթարկվել այդ պահանջին, հակառակ դեպքում կարգապահական պատասխանատվության կենթարկվեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից