Բարի օր Հասարակություն 

Նիկո՞լն ով ա, որ կարողանա Հայկին որևէ բան արգելի. Իմքայլական պատգամավորը փարթի է կազմակերպել Սևանի ափին /լուսանկարներ/

analitik.am

Արսեն Բաբայանն իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել.

«Քանի իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը սաղ ա, պարետը գլուխը պատին է տվել համերգներն ու փարթիներն արգելելու իր որոշումներով:

Նիկո՞լն ով ա, որ կարողանա Հայկին որևէ բան արգելի...»:

Ավեի վաղ Բաբայանը ևս մեկ լուսանկար էր հրապարակել պատգամավորի վերաբերյալ գրառման հետ միասին

«Մի՞թե իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի գործերն այնքան վատ են, որ խորհրդարանական արձակուրդների ընթացքում իրեն չխնայելով բարմեն է աշխատում, որպեսզի կարողանա ընտանիք պահել:

Ոչ, անշուշտ այդպես չէ:

Պարզապես պատգամավոր Հայկն անձամբ զբաղված է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նա Սևանալճի ափին բացել է White Shorja լողափն ու թքելով հանրային ծառայության մասին օրենքի երեսին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխին` շատ հանգիստ ու անձամբ բիզնեսով է զբաղվում:

Նա արդեն այնքան լուրջ բիզնեսմեն է, որ հանգիստ ու համապարփակ թքած ունի նաև Նիկոլի դիմակ կրելու պահանջի վրա:

ու սրանք հեղափոխությունից են խոսում...»

Նույն շարքից