Հասարակություն 

Կարսում ձկնորսները Արաքս գետից 2 մետրանոց և 45 կգ քաշով լոքո ձուկ են բռնել

analitik.am

 

Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքում ձկնորսներն Արաքս գետից 45կգ կշռող հսկայական լոքո ձուկ են որսացել։ Ձկան երկարությունը կազմել է մոտ 2մ։

Ձկնորս եղբայրները ձկան հետ լուսանկարվել են Կարսի հայկական պատմական Քարե կամուրջի վրա (Վարդանի կամուրջ)։

Նրանք նշել են, որ նմանատիպ խոշոր ձկներ որսում են իրենց պատրաստած հատուկ ձկնորսական կարթերով։ Իսկ այս ձուկը հյուրասիրելու են իրենց ընկերներին։

Ձկնորսների խոսքով՝ լոքոն Կարսի շրջակայքում տարածված հայտնի ձկնատեսակներից է։

ermenihaber

 

Նույն շարքից