Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Բերում են մի վիճակի, երբ երեխայի մոտ ենթագիտակցորեն սկսում է սեռական կյանքով ապրելու ցանկություն առաջանալ. Անի Հովհաննիսյանը՝ կրթական չափորոշիչների մասին /Տեսանյութ/

analitik.am

 

ԿԳՄՍՆ-ից ի սկզբանե ասում էին, որ սեռական կրթություն առարկան որպես առանձին առարկա չի լինելու, այն բաշխվելու է առանձին առարկաների ցանկերում, ինչը շատ ավելի վտանգավոր ստացվեց: «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց «Անվտանգ կրթություն» նորաստեղծ հարթակի հիմնադիր Անի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ այսօր ինքն առանձին-առանձին բոլոր առարկաներն ուսումնասիրում է, որպեսզի վերհանի այն տողերը, որոնք վտանգներ են ներկայացնում. «Երբ մենք խոսում ենք վտանգավորության մասին, պարտադիր չէ, որ նկարներ լինեն։ Թեկուզ տողատակերով, երեխաների մոտ որոշակի թեմաների մասին զրուցելով, նրանց ֆիքսելով զգայարանների, հակումների վրա՝ բերում են մի վիճակի, երբ երեխայի մոտ ենթագիտակցորեն սկսում է սեռական կյանքով ապրելու ցանկություն առաջանալ»:

Հովհաննիսյանը չի բացառում, որ համացանցում ապատեղեկատվություն կա: Նրա խոսքերով, կան օգտատերեր, որոնք հնարավոր է՝ նույնիսկ նախարարության կողմից են ուղղորդված. «Վերջիններս տարածում են այնպիսի նյութեր, որոնք կապ չունեն չափորոշիչների հետ: Արդյունքում մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, որ բոլոր քննադատողներն իրականում կեղծ տեղեկություններ են տարածում»:

Ինչ վերաբերում է այսքան հորջորջվող առաջադիմության գաղափարին, Հովհաննիսյանի խոսքերով, այսօր պատկան մարմինների պատկերացրած առաջադիմությունն այնքան էլ կապ չունի իրական առաջադիմության հետ. «Ազատությունը պայմանավորված չէ մարդու սեռական կյանքով: Պարտադիր չէ մարդն ունենա ոչ ավանդական սեռական կողմնորոշում, բազմազան սեռական կյանքով ապրի, որպեսզի համարվի ազատ ու ժամանակակից: Այստեղ այս հասկացությունները խեղաթյուրված են»:

Հովհաննիսյանի կարծիքով, այստեղ նաև ազգային անվտանգության խնդիր կա. «Երեխային կրթելով՝ պետությունը պետք է հասկանա, թե ինչ նպատակ ունի, սերունդը, որը մեծանալու է, ինչ նպատակի է ծառայելու, արդյո՞ք համահունչ է պետության առջև ծառացած մարտահրավերներին:

Երբ մենք ներմուծում ենք չափորոշիչներ, որոնք հատուկ են օրինակ եվրոպական որևէ երկրի, պետք է հասկանանք, որ դա որևէ կապ չունի հայ հասարակության խնդիրների, մարտահրավերների հետ:

Այն, ինչ այսօր փորձ է արվում ներդնել, ամբողջովին հակասում է մեր ազգային շահերին: Փորձ է արվում կրթել սերունդ, որը չունի ազգային մտածելակերպ, որը ծաղրում է ազգային մտածելակերպը, եսակենտրոն է:

Պատկերացրեք, որ մարդը, ով մեծացել է գաղափարախոսությամբ, որ պետք է մտածի միայն իր զգացմունքների, հակումների, անձնական ցանկությունների ու նպատակների մասին, պետք է 18 տարեկանում գնա ու ծառայի բանակում: Նա կարող է ասել, որ չի ուզում, քանի որ դա հակասում է իր սեփական զգացմունքներին ու նպատակներին: Մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք, մենք պատերազմող երկիր ենք»։

«Մենք այսօր մեր երեխաներին իրոք հայրենասեր դաստիարակելու խնդիր ունենք: Դա պետք է լինի առաջնային նպատակներից մեկը: Բնականաբար դա չի նշանակում, որ պետք է երեխաներն ատեն մյուս ազգերին: Սակայն, պետք է համապատասխան վերաբերմունք լինի թշնամական պետությունների նկատմամբ:

Պետք է գիտակցել, որ մենք ունենք ագրեսիվ թշնամի հարևան, որտեղ մանկապարտեզից սկսած սովորեցնում են ատել հայերին: Սրան ի հակադրություն, մենք երեխաներին սովորեցնելու ենք հանդուրժե՞լ, սիրե՞լ, ընդունե՞լ»,-ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքերով, կարևոր է հասկանալ նպատակը, որն ունի չափորոշիչները մշակող նախարարությունը. «Աշխարհի մի շարք երկրներում բազմաթիվ ծնողներ բողոքում են իրենց մոտ ներդրված կրթությունից, որը փորձ է արվում ներդրվել հիմա մեզ մոտ: Ու սա ընդամենն առաջին քայլերն են: Սա հիմքն է:

Նրանք ասում են, որ Հայաստանում չի կարող լինել «ծնող 1», «ծնող 2» հասկացություն, կամ տրանսգենդեր երեխաների գաղափար:

Մենք գիտենք, որ այսօր ԱՄՆ-ում նահանգներ կան, որտեղ առանց ծնողների իմացության կարող են երեխաներին հորմոնների միջոցով սեռափոխման ենթարկել: Այսինքն, նման փաստեր կան:

Այն քայլերը, որոնք Հայաստանում արվում են, հիմքն է, որպեսզի մենք նույնպես մոտենանք այդ համակարգին, որի դեմ մի շարք երկրների ծնողական համայնքներ բողոքում են:

Մի շարք կազմակերպություններ կան, որոնց պնդմամբ ԱՀԿ-ի չափորոշիչներով ներդրված սեռական կրթությունը շատ լուրջ ռիսկեր է պարունակում, կարող է ընդհուպ հանգեցնել երեխաների մոտ տարբեր հոգեկան շեղումների»:

 

Նույն շարքից