Բարի օր Հասարակություն 

Նայեք ներառված անուններին՝ մարդիկ, ովքեր ծաղրում են բանակն ու ազգայինը, և սրբացնում ԼԳԲՏ անձանց. Անի Հովհաննիսյանն անուններ է հրապարակել

analitik.am

«Անվտանգ կրթություն» հարթակի հիմնադիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տարիներ շարունակ Սորոսի հիմնադրամը փորձել է ամեն ինչ անել, որպեսզի ԼԳԲՏ քարոզչությունը մտցնի դպրոցներ, համալսարաններ՝ զեկույցներ ու հոդվածներ են գրել, ուսումնասիրություններ ու հետազոտություններ են հրապարակել, հիմա վերջապես նրանց ընձեռնվել է լայն հնարավորություն իրագործելու իրենց վաղեմի պատվերը: Տեղադրում եմ հատվածներ 2017-ին սորոսականների կողմից արված «հետազոտությունից»:

Նայեք ներառված անուններին՝ մարդիկ, ովքեր այսօր ատամներով պաշտպանում են նոր կրթական չափորոշիչները, մարդիկ, ովքեր այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ են... ովքեր ծաղրում են բանակն ու ազգայինը, և սրբացնում ԼԳԲՏ անձանց... No comment...

Մեզ մնում է միայն մեզ ու երեխաներին պաշտպանել այս արհավիրքից:

Հ.Գ. Մեկ էլ չհասկացա, թե կանանց ինչի են հավասարեցրել ԼԳԲՏ համայնքին ...»:

 

Նույն շարքից