Բարի օր Հասարակություն 

Սևանա լճում բնապահպանական աղետ է. Վարագյան

analitik.am

Այսօր`օգոստոսի 1-ին, «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը Սևանա լճի ափամերձ հատվածներում հանրային էքսպեդիցիա իրականացրեց, որի ընթացքում տեղում ուսումնասիրվեց ափամերձ տարածքների աղետալի վիճակը: Շարժման ղեկավար Վահագան Վարագյանի խոսքերով, Սևանա լճի խնդիրները հրատապ լուծում են պահանջում, ու թեև Սևանի ճահճացման խնդիրը տեսանելի է լինում տարին մի քանի շաբաթ, սակայն խնդիրը առկա է ամբողջ տարվա ընթացքում, ինչի մասին իրենք պարբերաբար բարձրաձայնում են։ Ինչպես նշեց Վարագյանը, Սևանը կանաչում է մեկ-երկու ամիս, բայց խնդրի մասին պետք է հիշել ամբողջ տարվա ընթացքում, քանի որ ջրիմուռների սպորներն իջնում են լճի հատակն ու բարենպաստ պայմանների դեպքում բազմանում։

Նույն շարքից