Միջազգային Քաղաքականություն 

Իրանում ձերբակալվել է «ԱՄՆ-ից հովանավորվող» խմբավորման պարագլուխը

analitik.am

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են «ԱՄՆ կողմից աջակցություն ստացող» ահաբեկչական խմբավորման պարագլխի։ «Թոնդար» կոչվող կազմակերպության ղեկավարը, ըստ իրանական կողմի հայտարարության, իրավապահների ձեռքն է ընկել հատուկ գործողության արդյունքում։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։

Այս խմբավորմանն իրանական կողմը մեղադրում է 2008 թվականին Շիրազում մզկիթի պայթեցման ահաբեկչական գործողության մեջ, որին զոհ էր դարձել 10-ից ավելի մարդ, ևս 2 հարյուրից ավելի մարդ վիրավորվել էր։ Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն է պատասխանատվություն կրելու այդ գործողության համար։

Իսկ բուն խմբավորումը հանդես է գալիս Իրանում շահական պետական կառավարման համակարգը վերականգնելու օգտին, ինչը հակասում է Իսլամական Հանրապետության ամբողջ տրամաբանությանը։

Նույն շարքից