Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Լոռու մարզում. Mercedes C230 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կա վիրավոր

analitik.am

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20։05-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, Mercedes C230 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, «Mercedes C 230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության բժիշկների կողմից նախ տեղում ստացել է առաջին օգնություն, ապա տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:

Նույն շարքից