Առողջապահություն Հասարակություն Միջազգային 

Կարմիր սոխը՝ սալմոնելոզի բռնկման պատճառ

analitik.am

Ամերիկայում սալմոնելոզի բռնկումը կապված է կարմիր սոխի հետ: Այս մասին հայտարարել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC), հայտնում է NBC DFW- ն՝ lenta.ru-ի փոխանցմամբ:

Ըստ կենտրոնի տվյալների՝ շուրջ 396 ամերիկացիների սալմոնելոզի հարուցիչով վարակվելու հավանական պատճառ է հանդիսացել Կալիֆոռնիայում գործող Thomson International- ի կողմից աճեցված կարմիր սոխը։

«Սոխն աճեցնելու և հավաքելու եղանակով պայմանավորված ՝ կարող են աղտոտվել նաև այլ տեսակներ ՝ սպիտակ, դեղին կամ քաղցր»,- ասված է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների հայտարարության մեջ:

Սալմոնելայի վարակի ախտանշանները ներառում են լուծ, ջերմություն և ստամոքսի ցավեր, որոնք հայտնվում են մանրէների ազդեցությունից 6 ժամից մինչև 6 օր հետո: Շաբաթ՝ օգոստոսի 1-ի դրությամբ, հաղորդվել է, որ «Սալմոնելա» շհարուցիչով վարակված 396 դեպքից 59-ը հոսպիտալացվել է:

Մահվան դեպքեր չեն գրանցվել:

Նույն շարքից