Հասարակություն 

Օդի ջերմաստիճանը կնվազի. Մինչև երբ կշարունակվեն անձրևները

Հանրապետության տարածքում՝

Օգոստոսի 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Oգոստոսի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22 մ/վրկ:

Oգոստոսի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից