Միջազգային Քաղաքականություն 

Երբ տեղի կունենա նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում

analitik.am

 

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Միդոուզը, փոխանցում է Լենտան՝ հղում անելով Reuters-ին:

«Մենք ընտրությունները կանցկացնենք նոյեմբերի 3-ին, և նախագահը կհաղթի»,-ասել է նա և հավելել, որ էլեկտրոնային տարբերակով անցկացված քվեարկության արդյունքները շատ ավելի երկար կհաշվարկվեն:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ էլեկտրոնային տարբերակով քվեարկությունը կարող է ընտրություններում պարտվելու միակ պատճառը լինել․ «Նրանք (դեմոկրատները) խաբում են, թալանում և հափշտակում: Նրանք քվեաթերթիկներ չեն ուղարկում որոշ տարածքներ, հիմնականում հանրապետական»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը խոսել է 2020-ի նախագահական ընտրություններում պարտությունը ընդունելու պատրաստակամության մասին:

 

Նույն շարքից