Կորոնավիրուս Հասարակություն 

Որ ընկերությունների հետ են պայմանավորվել հարուստ երկրները. Կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է չբավականացնել բոլոր մարդկանց

analitik.am

 

 

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը և Ճապոնիան կորոնավիրուսի 1,3 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ են ամրագրել, չնայած նրան, որ այն դեռ չկա: Այս մասին հայտնում է  Bloomberg-ը:

ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան պայմանավորվածություն են ձեռք բերել Sanofi և GlaxoSmithKline Plc ընկերությունների հետ, իսկ Ճապոնիան՝  Pfizer: Եվրամիության երկրները ևս մարտական են տրամադրված ու պատրաստվում են անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութ գնել:

Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ պատվաստանյութը չի բավականացնի մոլորակի 7,8 միլիարդ բնակչությանը, ինչի արդյունքում պակաս ունևոր երկրները հայտնվելու են հերթի վերջում: Եվս մեկ դժվարությունն այն է, որ վերջնական իմունիտետ ունենալու համար կարող է անհրաժեշտ լինել ոչ թե մեկ, այլ երկու չափաբաժին պատվաստանյութ:

Bloomberg-ը հիշեցնում է, որ 2009-ին նման իրավիճակ արդեն եղել է, երբ խոզի գրիպի պատվաստանյութը դարձավ հարուստ երկրների մենաշնորհը:

 

 

Նույն շարքից