Հասարակություն 

Գիտնականներն առաջարկում են ավտոմեքենաների արտադրության մեջ բանանի տերևներ օգտագործել

analitik.am

 

Յոհանեսբուրգի (Հարավային Աֆրիկա) համալսարանի գիտնականներն առաջարկել են բանանի տերևներ օգտագործել ավտոմեքենաների արտադրության մեջ: Համապատասխան հոդվածը տպագրվել է «Journal of Material Research and Technology» գիտական ​​ամսագրում:

Հետազոտողները պարզել են, որ բանանի տերևի մանրաթելերի մեջ կան նյութեր, որոնք ճնշում են վիբրացիան և աղմուկը: Ստացված նյութը ցածր գին ունի և կարող է օգտագործվել ավտոմոբիլային արդյունաբերության մեջ:

Նշվում է նաև, որ բանանի տերևների օգտագործմամբ ավտոմեքենաներն էկոլոգիապես ավելի մաքուր և ամուր կլինեն: Ըստ մասնագետների, դրանք կարող են օգտագործվել ավտոմեքենաների շարժիչների արտաքին կափարիչները, բռնկաները պատրաստելու, ինչպես նաև ձայնամեկուսացման համար:

Նույն շարքից