Կորոնավիրուս Հասարակություն 

Որն է այն հիմնական սխալը, որը հանգեցնում է կորոնավիրուսի տարածմանը

analitik.am

 

ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Սերգեյ Բոյցովն անվանել է հիմնական սխալը, որը հանգեցնում է կորոնավիրուսի տարածմանը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Комсомольская правда»-ին:

Բոյցովի խոսքերով, վիրուսի տարածման վրա ազդող հիմնական գործոններից մեկը սահմանափակումների մասնակի վերացման ընթացքում դիմակներ կրելուց հրաժարվելն է:

«Հիշեք. Երբ վարակիչ պրոցեսի երկու մասնակիցներն էլ՝ նա, ով վարակված է, բայց դեռ չգիտի դրա մասին, և նա, ով վարակված չէ, կրում են դիմակներ, հենց այդ դեպքում ենք մենք դադարեցնում վիրուսի տարածումը: Չնայած մեզ մոտ կորոնավիրուսի դեպքերը, ընդհանուր առմամբ, նվազում են, բայց դանդաղ: Հիմնականում մարդիկ անտեսում են պաշտպանիչ միջոցները»,-ասել է նա:

Բոյցովը խոստովանել է, որ դժվար է ռուսաստանցիներին համոզել փողոցում պահպանել դիմակների կրման ռեժիմը, սակայն հորդորել է հասարակական վայրերում և տրանսպորտում կրել պաշտպանիչ միջոցները: Բացի այդ, մասնագետը նշել է համաճարակի ժամանակ ինքնաբուժմամբ զբաղվելու վտանգը:

 

Նույն շարքից