Հասարակություն Տեսանյութեր 

Ծանոթացեք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանն է, ով պայքարում էր Մաշտոցի պուրակը կանաչ գոտի մնալու համար /տեսանյութ/

analitik.am

Ծանոթացեք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ,Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանն է:Նա տարիներ առաջ պայքարում էր Մաշտոցի պուրակը կանաչ գոտի մնալու համար:Գոռում էր՝ «Տարոն, հեռացի՛ր»,«ամոթ,ամոթ» և նմանատիպ այլ բաներ։

Ես չեմ լսել նրա ձայնը վերջին օրերին կապված Մաշտոցի պուրակում տեղի ունեցող գործընթացների շուրջ:Ամենայն անկեղծությամբ,շատ եմ ցանկանում,որ Գայանեն,որպես տվյալ թեմայի գիտակ՝ ինձ և այլ երևանցիներին բացատրի,որ իրենց իշխանության օրոք արվող այս ծառերի հատումը և սրճարանի վերականգնումը՝ ճիշտ է:Խնդրում եմ համոզեք ինձ...

Հ.Գ. Կադրերում երևում են նաև պայքարող, կրկին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ
Իզաբելլա Աբգարյանը և «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ Լառա Ահարոնյանը ու էլի շատ ու շատ իմ քայլականներ։

Երևանի ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյան

Նույն շարքից