Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 44–ամյա վարորդը Volkswagen Golf-ով տապալել է բետոնե էլեկտրասյունը

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում 44-ամյա Հայկ Ե.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելու գոտուց, բախվել բետոնե էլեկետրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով էլեկտրասյունը հիմքից կոտրվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Նույն շարքից