Հասարակություն 

Շատ բան կիմանան աշակերտները` զավթիչներին զավթիչ կկոչեն, վերջիններս էլ կնեղանան

analitik.am

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը,  անդրադառնալով կրթական նոր չափորոշիչներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամեն երեկո մի նոր բացահայտում, այսպես՝ համաշխարհային պատմության բարձր զանգակատնից հայոց պատմության հպարտ հավատաքննիչները՝ նոր հանրակրթության ռահվիրաները, Հանրայինի եթերից ավետեցին մթնում կորածներս համար՝ հայ ժողովրդի ծագումնաբանությունը դպրոցական ծրագրում ներառված է ... 5-րդ դասարանում նոր առարկա է դասավանդվելու՝ «Ես և իմ հայրենիքը», այնտեղ 10-ամյա երեխային կդասավանդեն ազգի ծագումը, ու վերջ, բավարար է՝ ազգային ինքնագիտակցումը դրանով կամրակայվի, ուստի հայոց պատմությունը նման թեմաներով այլևս չեն ծանրաբեռնի: 10 տարեկան երեխային թե ինչպես պետք է բացահայտեն ազգաբանության խնդիրը, իհարկե, չպարզաբանվեց, ըստ ամենայնի բանահյուսական նյութերի հետ ծանոթացումը համարվում է ծագումնաբանության կարողությունների ու հմտությունների ձևավորում, իսկ գիտելի՞քը....թերևս գիտելիքից այսօր էլ շատերը զգուշանում են՝ շատ բան կիմանան Հայաստանի Հանրապետության աշակերտները, թուրք-ազերի հարևաններին այլ աչքով կնայեն, հայրենատեր, պահանջատեր կդառնան, իրենց պատմական հայրենիքը զավթողներից ազատագրել կցանկանան, զավթիչներին զավթիչ կկոչեն, վերջիններս էլ կնեղանան... Փաստորեն նախընտրելի է իրական պատմությունը խորքային չգիտակցելու հմտություններ ու կարողություններ ձևավորել: Ուսուցիչներ պատրաստ կացե՛ք...»։

Նույն շարքից