Քաղաքականություն 

Փոփոխություններ ու վերադասավորումներ՝ ՊՆ-ում. Ովքեր կհեռանան, ովքեր կմնան

analitik.am

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարության ներսում հետաքրքիր վերադասավորումների շրջան է. պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում, և այդ գործընթացն արդեն մեկնարկել է ու շարունակական է լինելու:

«Ավելին, մենք տեղեկացանք, որ այդ փոփոխությունները մեծամասամբ պայմանավորված են Պաշտպանության նախարարությունում վերա­կազմավորումների հետևանքով ստեղծված վարչություններով, որոնք պետք է նոր աշխատակիցներ ունենան: Եվ այժմ նախարարության ներսում ներ­քին քննարկումներ են, թե ինչ վերադասավորումների կարելի է սպասել:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանին հեռացրել են աշխատանքից և նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակել են Ալիկ Ավետիսյանին, որը եղել է Պաշտպանության նախարարության բարեվարքության բաժնի պետը:

Սակայն այսքանով ներքին գործընթացները չեն ավարտվելու, և առաջիկայում ականատես կլինենք նոր փոփոխությունների ու վերադասավորումների»,-գրում է թերթը:

 

Նույն շարքից