Քաղաքականություն 

«Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանին, կարծես, հանգիստ չի տալիս ԲՀԿ նախագահի նախօրեի հանդիպումը. Իվետա Տոնոյան

 

Անկեղծորեն, վաղուց արդեն այլևս դադարել եմ զարմանալ, երբ իշխող ուժի այս կամ այն պատգամավոր, սեփական անձի գոյության մասին հիշեցելու նպատակով գործածում է Գագիկ Ծառուկյանի անունը:

Հայկական իրականության մեջ հաճախ հանդիպող, բայց վաղուց արդեն էժան դարձած երևույթ: Խոսքն այս պարագայում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի մասին է, որին երաժիշտ-կատարողների հետ ԲՀԿ նախագահի նախօրեի հանդիպումը, կարծես, հանգիստ չի տալիս:

Ես,իհարկե, հասկանում եմ, որ մեկ նախադասության մեջ Գագիկ Ծառուկյանի անունը մի քանի անգամ հիշատակելու տողատակերում թաքնված է սեփականի անձի ճանաչելիությունը դույզն-ինչ բարձրացնելու նպատակը, սակայն նմանօրինակ փորձերը հանրության խելամիտ զանգվածի համար ոչ միայն զավեշտալի են, այլև արդեն ձանձրալի:

Ուշադրություն...քաղաքական դիվիդենտներ հավաքելու մասին խոսում է մի մարդ, որի քաղաքական ամբողջ թիմը՝ վերևից ներքև, բառի ամենաբուն իմաստով թքած ունի բոլոր այն մարդկանց վրա, որոնք այս շրջանում հասել են ողբերգական վիճակի, որոնք կանգնած են օրվա մի կտոր հացը վաստակելու խնդրի առաջ և որոնց արդեն այլ բան չի մնացել, քան բարձրացնել իրենց բողոքի արդարացի ձայնը:

Եթե ձեր հիշողությունը թիթեռի կյանք ունի, ապա հանրության տարբեր շերտերը՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներից մինչև դիմորդներ և գյուղմթերք վաճառողներ, շատ լավ հիշում են կառավարության շենքի մոտ անցկացրած ամեն մի բողոքի ակցիա,որոնց միակ պատասխանը ձեր քար անտարբերությունն էր ու արհամարհանքը:

Եթե մենք պատրաստակամություն ենք հայտել հանդիպելու և լսելու նրանց, ապա դուք զբաղված եք եղել ընդամենը մեկ բանով՝ փռել ասֆալտին, ծեփել պատերին , քարշ տալ մարդկանց ոստիկանական բաժանմունքներ: Մի բան, որը ձեր մոտ փառահեղ է ստացվում:

Այո՛, «Բարգավաճ Հայաստան»-ը և Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդիպել, հանդիպում և հանդիպելու են բոլոր այն մարդկանց հետո, որոնք ունեն խնդիրներ:

Եվ այո՛, մենք մեր հնարավորության սահմանում անելու ենք առավելագույնը այդ մարդականց օգնելու, նրանց հոգսը թեթևացնելու համար, որքան էլ դա ձեր սրտով չլինի, և որքան էլ դուք կոմպլեքսավորվեք դրանից:

Ի տարբերություն ձեզ, մեր համար մարդը արժեք է, և ոչ թե քայլելու, բռնելու կամ տուգանելու մատերիալ:

Ինչ վերաբերում է տիկին Դավոյանի պայծառ մտքի մյուս փայլատակմանը, թե հաջորդ հանդիպումը ֆեյսբուքյան ստատուս գրողների հետ է լինիելու, ապա ասեմ, որ պատգամավորը մի բան հաստատ շփոթել է:

Ֆեյսբուքյան իրականությունում ապրում եք դուք, ձեր ամբողջ օրը ֆեյսբուքում անցկացնում եք դուք, ֆեյսբուքյան ստատուսներ գրելով ինքնահաստատվելու փորձեր անում եք դուք, մարդկանց հոգսերը հումորի ու ծաղրի առարկա դարձրել եք դուք:

Գոնե հիմա, երբ ձեզանից դժգոհ մարդիկ օր-օրի ավելանում են, մի կողմ դրեք անառողջ ամբիցիաներն ու փորձեք գործ անել, կամ գոնե ցույց տալ, որ անում եք: Հակառակ դեպքում փրկության հույսն անգամ անիմաստ կլինի:

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից