Միջազգային Ռազմական 

Այս անգամվա զորավարժությունները բավականին թանկ նստեցին Ադրբեջանի վրա․ թուրքագետ

analitik.am

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ մոտ տպավորություն է, որ թուրքերը գնացել են Ադրբեջան Կուրբան Բայրամ տոնակատարություններն անցկացնելու համար։ Զորավարժությունների շրջանակներում մի օր ոչխարներն են մորթում, մի օր գառան միսն են բնության գրկում ուտում,մի օր տուր կազմակերպում տեսարժան վայրեր, մի օր հանդեսների մասնակցում։ Դե եթե մի քիչ էլ ժամանակա մնում, Բաքվի բռնապետի կողմից լիցքավորված կործանիչներն ու տանկերն են մի «կռուգ» քշում ))) Իմ համեստ հաշվարկներով այս անգամ այս զորավարժությունները բավականին թանկ նստեցին Ադրբեջանի վրա։ Դե իսկ եթե հավատանք, այն վարկածին, որ Թուրքիայից զինտեխնիկայի և զորքի տեղափոխամն ծախսն էլ է Ադրբեջանը հոգացել, ապա վստահ կարող եմ ասել, որ սա մինչև հիմա ամենաթանկ զորավարժությունն է, որ անցկացնում է Ադրբեջանը»:

Նույն շարքից