Հասարակություն 

Իսրայելը հումանիտար օգնություն է առաջարկել Լիբանանին

analitik.am

 

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ցավակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին նա գրել է Twitter-ում:

«Մենք կիսում ենք Լիբանանի ժողովրդի ցավը և անկեղծորեն օգնության ձեռք ենք մեկնում այս դժվարին ժամանակահատվածում»,-գրել է պետության ղեկավարը:

Երկրի արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Իսրայելը, միջազգային խողովակներով, Լիբանանին հումանիտար և բժշկական օգնություն է առաջարկել:

Ըստ ՏԱՍՍ-ի, Իսրայելը նաև պատրաստակամություն է հայտնել տրամադրել բժշկական սարքավորումներ և ընդունել տուժածներին բուժման համար:

 

Նույն շարքից