Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Մենք ունենալու ենք կորոնավիրուսից իջեցող մահացածություն. Արսեն Թորոսյանը նոր թվեր հրապարակեց

analitik.am

 

Երբ մենք հետ հայացք ենք նետում այն պահից, երբ մենք սկսեցինք ունենալ իջեցող թվեր, հաշվարկները ցույց են տալիս, որ մենք շաբաթական կտրվածքով ունենում ենք մոտավորապես 50-100 նվազ դեպք մեկ օրվա հաշվարկով, քան՝ մեկ շաբաթ առաջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքերով, եթե այս իրավիճակը պահպանվի, իրական շանս կա թվերն այնքան իջեցնելու, որ կարելի կլինի համարել՝ այն այլևս հանրային առողջապահական խնդիր չէ. «Իհարկե մենք պետք է շարունակենք հայտնաբերել ու բուժել քաղաքացիներին»:

Թորոսյանն ասաց, որ ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների թիվը, որը ամենավատ օրերին եղել է 650, այս օրերին տատանվում է արդեն 350-ի շրջանակներում. «Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 300 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 68. Իսկ թոքերի արհեստական սարքերին միացված՝ 24 քաղաքացի: Վերջին թիվն էլ ամենավատ օրերին հասել էր 50-ի»:

«Արդյունքում մենք կունենանք իջեցող մահացածություն»,-հավելեց նա:

 

Նույն շարքից