Հասարակություն 

Ամուլսարում իրավիճակը լարված է․ ոստիկանները բռնի ուժ են գործադրում քաղաքացիների նկատմամբ

analitik.am

Ոստիկանները բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկում Ամուլսարի ակցիայի մասնակից քաղաքացիներին։ Ակցիայի մասնակիցները միմյանց կոչ են անում ձեռքերը վեր պարզեն ի նշան խաղաղության, սակայն ոստիկանները շարունակում են ուժ կիրառել։ Քաղաքացիները փորձում են խոչընդոտել բերման ենթարկվածների տեղափոխմանը։

Վայոց Ձորի Ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի խոսքով՝ իրենք ոչ մի պարզած ձեռքերով ցուցարարի բերման չեն ենթարկել։ Թեև տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են բռնությամբ, կոպտորեն բերման ենթարկում քաղաքացիներին։

Նույն շարքից